Լրահոս

17.05.2017 22:36


16-ամյա, 18-ամյա և 67-ամյա քաղաքացիները վրաերթի են ենթարկվել

16-ամյա, 18-ամյա և 67-ամյա քաղաքացիները վրաերթի են ենթարկվել

Մայիսի 16-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մայակովսկի-Արամուս ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 16-ին՝ ժամը 13.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Սասունցի Դավթի փողոցի թիվ 69 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը