Լրահոս

18.05.2017 09:44


Լոռու մարզի Գուգարք գյուղի քոթեջների փողոցում «Opel Sintra» է այրվել

Լոռու մարզի Գուգարք գյուղի քոթեջների փողոցում «Opel Sintra» է այրվել

Մայիսի 17-ին, ժամը 22:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղի քոթեջների 3-րդ փողոցի թիվ 18/2 տանը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Մ.-ի վարձակալած տան ներքնահարկում գտնվող ավտոտնակում 1982 թ. ծնված Գ. Ա.-ին պատկանող «Opel Sintra» մակնիշի 35 SD 658 պետհամարանիշով ավտոմեքենայում:

Մասամբ այրվել է ավտոմեքենայի ետնամասի պաշտպանիչ վահանը և ջերմահարվել ձախ լուսային ազդակը:

Այս խորագրի վերջին նյութերը