Լրահոս

18.05.2017 11:50


Երևանում 2 նոր արագաչափ կգործարկվի

Երևանում 2 նոր արագաչափ կգործարկվի

2017 թվականի մայիսի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Արտաշատի խճուղում (նորակառույց վերգետնյա անցման հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը