Կարծիք

20.05.2017 13:27


ՀՀԿ-ի հաղթանակի միակ շահառուն ինքն է

ՀՀԿ-ի հաղթանակի միակ շահառուն ինքն է

Սերժ Սարգսյանը 2013-ից պատրաստվում է 2018-ի անցումային փուլին։ Դրա համար հիմնական մարտահրավերները հաղթահարել է՝ սահմանադրությունը փոխել է, ՏԻՄ և ԱԺ-ի ընտրություններին ՀՀԿ-ի համար «հաղթանակ» է ապահովել, որպեսզի վարչապետի պաշտոնում հանգիստ վայրէջք կատարի։ Դրա համար նաև Բաբլոյանին ԱԺ-ի նախագահ է նշանակել, Արա Սաղաթելյանին գործուղել ԱԺ, նման նշանակումները կշարունակվեն մինչև տարվա վերջ, որպեսզի հնարավորինս հանգիստ լինի վայրէջքը։ ԱԺ-ի ընտրություններին Սերժը թաքնված էր մասնակցում, որովհետև գիտեր, որ իրեն չեն հանդուրժում, բայց ՀՀԿ-ի հաղթանակի միակ շահառուն ինքն է, որովհետև իրեն է միակ վարչապետը տեսնում։

Սերժի պլանը մի քիչ դժվարությամբ հնարավոր է փոզմիշ անել, եթե հանրային դիմադրություն լինի ու իշխանության ներսում էլ այդ պլանին ընդդիմացողներ լինեն, հակառակ դեպքում նա մինչև 2040-ը իրեն վարչապետ է տեսնում, որի համար էլ ԱԺ-ում իր ելույթի թիրախային տարիներ էին 2040-ը։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը