Լրահոս

29.05.2017 23:16


Կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ և մինչ փորձագետը պարկուճը կառգրավեր ընթերականների ներկայությամբ՝ Մալաթիայի ոստիկանները նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կրակված պարկուճ:

Նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված է և դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետևանքով է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները «կարմիր բերետների». հետ հայտնաբերել են կրակողին, ով 52-ամյա Սամվել Միքայելյանն է, ում «կարմիր բերետները» իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը