Լրահոս

01.06.2017 16:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից հունիսի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 11, խարդախության 6, յուրացման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը