Լրահոս

02.06.2017 11:32


Մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները

Մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները

Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: ԿԳՆ-ից հայտնում են, որ այսօր քննություններ կանցկացվեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում:

Այս խորագրի վերջին նյութերը