Լրահոս

03.06.2017 12:54


Մերձավան գյուղի N զորամասի մոտ «Mercedes»-ը հարվածել է պատին․ կա տուժած

Մերձավան գյուղի N զորամասի մոտ «Mercedes»-ը հարվածել է պատին․ կա տուժած

Հունիսի 2-ին, ժամը 17:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի N զորամասի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է պատին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 15166 զորամասի մոտակայքում «Mercedes» մակնիշի 26 LU 579 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ա.) ավտոմեքենան բախվել է զորամասի բետոնե պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, այնուհետև` Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը