Լրահոս

03.06.2017 17:07


Հայտնաբերվել է Սևանա լճում անհետացած ձկնորսներից մեկի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին

Հայտնաբերվել է Սևանա լճում անհետացած ձկնորսներից մեկի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին

Հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին:

Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել 6 ջրափրկարար և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ը և Կ. Ս.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել էին որոնողական աշխատանքներ Սևանա լճում, սակայն ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։

Այս խորագրի վերջին նյութերը