Կարծիք

04.06.2017 23:54


Նախընտրական քարոզների աղմուկի մեջ ժողովուրդն այդպես էլ չի հասկանում՝ ո՞ւմ կորցրեց (լուսանկար)

Նախընտրական քարոզների աղմուկի մեջ ժողովուրդն այդպես էլ չի հասկանում՝ ո՞ւմ կորցրեց (լուսանկար)

Նկատել եմ. Անկախությունից հետո, ասես, մի «դիվային օրինաչափությամբ» նախընտրական ու հետընտրական փուլերում կյանքից հեռանում են մեր տաղանդավոր արվեստագետները: Ու ընտրական թոհուբոհը մի տեսակ խլացնում է մահվան լուրը. կառավարական հանձնաժողովը ափալ-թափալ նիստ է անում, մարդուն հուղարկավորում են, ժողովուրդը չի էլ հասցնում իմանալ՝ ո՞վ բռնեց երկնային կյանքի ճանապարհը ու...իշխանությունը վռազ անցնում է սեփական վերընտրությունը դրստելու գործին:
Նախընտրական քարոզների աղմուկի մեջ ժողովուրդն այդպես էլ չի հասկանում՝ ո՞ւմ կորցրեց, կյանքից հեռացողն ի՞նչ արժեքներ է ստեղծել..․
Այդպես եղավ նաև ՀՀ ժողովրդական նկարիչ ԱՆԱՏՈԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ դեպքում, որը այս տարվա մարտի կեսերին կնքեց իր մահկանացուն:
Բարի, համեստ մի արվեստագետ, որը հայ կերպարվեստում իր ուրույն տեղն ունի:
Անատոլի Գրիգորյանին ճշգրիտ է բնորոշել արվեստաբան Մարտին Միքայելյանը՝ «Նա շքեղ նկարիչ է»:
Իսկապե՛ս, Գրիգորյանի կտավներում գույների հրավառություն է, զարմանալի կերպարներ, արտառոց բնավորություններ: Միջնադարյան, Վերածննդի շրջանին բնորոշ թեմատիկա, ասելիք, շարժում: Հիանալի գործեր է ստեղծել...
Նա երբե՛ք ինքնագովազդով չզբաղվեց: Եվ ինչպես բոլոր տաղանդավոր մարդիկ, նա էլ ապրեց, արարեց լուռ՝ չպարտադրելով իրեն...
Այսօր նկարչի ծննդյան օրն է...
Շնորհավո՛ր...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը