Կարծիք

07.06.2017 00:19


Ժողովուրդը չգիտի՝ հաց առնի, թե դեղ

Ժողովուրդը չգիտի՝ հաց առնի, թե դեղ

Էս երկրում հեքիմ էլ չի մնացել, որ գնանք մեզ բուժի:
Հիմա էլ բուժծառայությունների սակագները բարձրացնելու մասի՞ն եք մտմտում...
Ձեզ ի՞նչ կա, ձեր երեխաները, կանայք, սիրուհիները հավեսի համար քիթ են վիրահատում, շուրթերն են լցնում, մաշկն են ձգում, ճակատներն են թրաշում, ծուռտիկ ոտքերն են «դզում», կրծքերն են մեծացնում, ձեր հետ միասին մազ ու ատամ են կրակում (բայց աջբատեսությունը մնում է)...
Իսկ թշվառ ժողովուրդը չգիտի՝ հաց առնի, թե դեղ...
Բոլորի կենսամակարդակը հասցրել եք եսիմ ուր, մնում էր բուժծառայությունների սակագները «համապատասխանեցնեիք» այդ կենսամակարդակին...
Էլ բան չունենք ասելու, մնում է Լեռ Կամսարի պես խնդրենք՝ երբ մեռնենք, մեզ բերանքսիվայր թաղեք, որ էս իշխանության երեսը չտեսնենք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը