Լրահոս

20.01.2010 11:56


Մամուլի ազգային ակումբը խոր վրդովմունք է հայտնում

Մամուլի ազգային ակումբը խոր վրդովմունք է հայտնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտող դատավճռի կապակցությամբ։

«Զանգվածային անկարգություններ հրահրելու» մեղադրանքը իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված' համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքի իրացում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը վճարելու է 7 տարվա ազատազրկմամբ։

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ դատարանի նման վճիռը լրագրողների մոտ մասնագիտական գործունեության հանդեպ վախ սերմանելու և ինքնագրաքննությունը խորացնելու նպատակ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը