Լրահոս

12.06.2017 10:57


Նոր Գեղի գյուղում գտնվող ֆաբրիկայի տանիքում հրդեհ է բռնկվել

Նոր Գեղի գյուղում գտնվող ֆաբրիկայի տանիքում հրդեհ է բռնկվել

Հունիսի 12-ին, ժամը 01։47-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 221/5 հասցեում գտնվող ԱԳՐՈԹԵՔԻՆ-ՎԵՍՏ ՍՊԸ-ին պատկանող շինությունում (մոտ 1700 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին: Այրվել է տանիքի ծածկի ջրամեկուսիչ շերտը (մոտ 1700 քմ), պահեստավորված անասնակեր (մոտ 4000 հակ), կուտակած փայտ (մոտ 1 խ.) և 1 խոտաղաց սարքավորում:

Այս խորագրի վերջին նյութերը