Լրահոս

12.06.2017 13:03


Հրազդանի կիրճում` «Նոր Արաբկիր» զբոսայգու մոտ, այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք

Հրազդանի կիրճում` «Նոր Արաբկիր» զբոսայգու մոտ, այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք

Հունիսի 10-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է 1 հա խոտածածկույթ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3 կմ-ի հարակից տարածքում՝ 300 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 600 քմ, Հրազդանի կիրճում` «Նոր Արաբկիր» զբոսայգու մոտակայքում՝ 2000 քմ, Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ 3000 քմ բուսածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը