Լրահոս

26.06.2017 17:39


Մեղրիի օդանավակայանի հարակից սարում այրվել է 10 հա բուսածածկ տարածք և մոտ 800 եղևնի

Մեղրիի օդանավակայանի հարակից սարում այրվել է 10 հա բուսածածկ տարածք և մոտ 800 եղևնի

Հունիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեում այրվել է մոտ 1000 քմ բուսածածկույթ, Սոֆիայի փողոցի վերջնամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Գ. Հովսեփյան փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում՝ 2 խմ վառելափայտ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի օդանավակայանի հարակից սարում՝ 10 հա բուսածածկ տարածք և մոտ 800 եղևնի:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը