Լրահոս

26.06.2017 12:44


Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը:
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Թ. Աթանեսյանը հայտնաբերվել է Կապան քաղաքում: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հունիսի 19-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Կապան քաղաքում իր ծանոթի տանը:
Աղջիկը հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը