Լրահոս

29.06.2017 22:45


Վթարային ջրանջատում «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա

Վթարային ջրանջատում «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին՝ ժամը 08.30-24.00-ն, կդադարեցվի Լոռու մարզերի` Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Ջրաշեն, Լեռնավան գյուղերի և Սպիտակ քաղաքի` Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Տաշիր, Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի, Գրիգոր Լուսավորիչ փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը