Լրահոս

30.06.2017 07:43


Երևանում հայտնաբերվել է դի

Երևանում հայտնաբերվել է դի

Հունիսի 29-ին, ժամը 19:24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1939 թ. ծնված Է. Գ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը