Լրահոս

04.07.2017 15:38


Սևանում «Ford Transit»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Սևանում «Ford Transit»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հուլիսի 4-ին, ժամը 14:07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նաիրյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում «Ford Transit» մակնիշի 611 AS 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան. առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը