Լրահոս

21.01.2010 18:14


Տեղեկանք՝ թիվ 10 ԸԸՀ-ում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների մասին

2010թ. հունվարի 10-ին Երևան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում կայացած Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների  վերաբերյալ ստացված հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման ընթացքի մասին

Սույն տեղեկանքում արտացոլված են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում մուտք եղած, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներում զետեղված 2010թ. հունվարի 10-ին Երևան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում կայացած Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու հրապարակումները:
Այսպես'

Թիվ 10/09 ընտրական տեղամաս

1. 2010թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:45-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Նույն օրը  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Պետրոս Մակեյանը, Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում բանավոր  հայտարարել են, որ մարմնական վնասվածքները ստացել են  թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ:  Ահազանգից հետո վերջիններս տեղափոխվել են ,Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնության ստանալուց հետո դուրս են գրվել:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում է ստացվել նաեւ  պատգամավորության թեկնածու Ա.Սիմոնյանի  վստահված անձ Տիգրան Մուրադյանից, ով հայտնել է, որ  հունվարի 10-ին թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց՝ ժամը 14:30-ի սահմաններում, նկատել է, որ  պատգամավորության թեկնածու Ն.Փաշինյանի վստահված անձ Պ.Մակեյանը իր երկու համախոհների հետ քարոզչություն է իրականացնում Ն.Փաշինյանի օգտին եւ նախազգուշացրել է, որ դադարեցնեն այն: Առաջացել է վիճաբանություն, որը հետագայում վերածվել է ծեծկռտուքի:
Հունվարի 10-ին հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցներին Պ.Մակեյանը, Կ.Մակեյանը եւ Ս.Մարտիրոսյանը հրաժարվել են բացատրություն տալ: Դեպքի կապակցությամբ Պ.Մակեյանը բացատրություն է տվել միայն հունվարի 12-ին, ոստիկանության բաժնում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի    258-րդ   հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

2. 2010թ. հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանի 2010թ. հունվարի 11-ի հաղորդումը, համաձայն որի 2010թ. հունվարի 10-ին թիվ 10/09 ընտրատեղամասում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձեր Սուրեն Մարտիրոսյանը, Պետրոս և Կարեն Մակեյանները բռնության են ենթարկվել մյուս թեկնածու Արա Սիմոնյանի կողմնակիցների կողմից:
2010թ. հունվարի 14-ին հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն' ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչական բաժնում քննվող թիվ 13101210 քրեական գործին կցելու և ընթացքը լուծելու համար:

Թիվ 10/12 ընտրական տեղամաս

3. «Ա1+» ինտերնետային կայքում ,Միջադեպ  10/12 ընտրատեղամասումե և «Իրանց   թվումա յաշիկը մեր տուն եմ տանելու» վերտառություններով զետեղված հրապարակումներում նշվել է, որ Երևան քաղաքի Վրացյան փողոցի 80 հասցեում գտնվող թիվ 19 մանկապարտեզում տեղակայված թիվ 10/12 ընտրական տեղամասում ՏԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սահակյանը կատարել է կեղծիքներ և լցոնումներ, միաժամանակ, ըստ Ն.Փաշինյանի նախընտրական շտաբի, նա հրահրել է ծեծկռտուք և բռնություն կիրառել Ն.Փաշինյանի վստահված անձի և տեղամասում գտնվող դիտորդների նկատմամբ: 
Բացի այդ, նույն ընտրական տեղամասում իրավիճակը վերահսկող Երևանի ավագանի Արմեն Սահակյանը, վիճաբանության մեջ մտնելով բոլոր դիտորդների, վստահված անձանց և լրագրողների հետ, սրել է իրավիճակը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր նախապատրաստելու ընթացքում բացատրություններ են վերցվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Սահակյանից և հանձնաժողովի մյուս անդամներից:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Թիվ 10/14 ընտրական տեղամաս

4. ,Ա1+ե ինտերնետային կայքում ,Խախտումները ըստ շտաբիե վերտառությամբ զետեղված հրապարակումում նշվել է, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի 12/1 հասցեում գտնվող թիվ 14 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/14 ընտրական տեղամասում երկու խումբ քաղաքացիներ, որոնց անունները բացակայել են ընտրացուցակներից, փորձել են քվեարկել:
Բացի այդ, նույն ընտրատեղամասում, կուտակվել է շուրջ 50 անձ, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել օրինախախտումը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր նախապատրաստելու ընթացքում բացատրություններ են վերցվել ՏԸՀ նախագահ Հակոբ Պապոյանից:
Նյութերի նախապատրաստումը շարունակվոււմ է:

Թիվ 10/15 ընտրական տեղամաս

5. 2010թ. հունվարի 10-ին և 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին են ուղարկվել գրություններ այն մասին, որ համաձայն ,Ա1+ե ինտերնետային կայքում ,10/15 տեղամաս են ներխուժել 7 անձե և ,Որն է Արա Սիմոնյանի տողըե վերտառությամբ հրապարակման՝ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի 12/1 հասցեում գտնվող թիվ 14 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/15 ընտրական տեղամաս են ներխուժել շուրջ 6-7 երիտասարդ և արգելել նկարահանումներ կատարել:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար: Դեպքի առթիվ 15.01.10թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով՝ թիվ 10/15 ընտրատեղամասում զանգվածային  լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

6. 2010թ. հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակե հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի 2010թ. հունվարի 13-ի թիվ Ե/2010-006 հաղորդումը, համաձայն որի' թիվ 10/15 ընտրատեղամասում, ժամը 20-21-ի սահմաններում, երբ ընտրական հանձնաժողովը մինչև քվեների հաշվարկը սուրճի ընդմիջում է կազմակերպել, ընտրողների գրանցամատյանները դուրս են հանվել ընտրատեղամասից: Ժամը 21-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը ներս է մտել քվեաթերթիկների հաշվարկման սենյակ, հանձնաժողովի նախագահին դուրս է կանչել, զրուցել և նրան ինչ-որ բան է տվել: Այնուհետև նախագահն ինչ-որ բան ձեռքին մոտեցել է չհրկիզվող պահարանին և այն դրել պահարանի մեջ:
Քվեարկության արդյունքների հաշվարկման ընթացքում' ելունդների թիվը հաշվարկելուց հետո, պարզվել է, որ այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 582 ընտրող, մինչդեռ քվեարկողների թվի ընթացիկ հաշվարկի ժամանակ այն կազմել է 480 ընտրող:
Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, երբ փակված է եղել ընտրատեղամասի դուռը, ընտրատեղամաս են մուտք գործել սկզբում 2, այնուհետև 4 անծանոթ անձինք, որոնք քվեաթերթիկների հաշվարկը նկարահանող լրագրողին քաշքշելով ընտրատեղամասից դուրս են հրավիրել: Դուրս է եկել նաև հանձնաժողովի նախագահը, ով քվեաթերթիկների հաշվարկի աշխատանքները հանձնարարել է շարունակել հանձնաժողովի քարտուղարին: Սահմանված կարգի համաձայն՝ անձնաժողովի քարտուղարը հանել է քվեաթերթիկները, բարձրաձայն արտասանել քվեաթերթիկի մեջ համապատասխան նշման մասին և քվեաթերթիկը դրել համապատասխան տրցակի մեջ: Քվեաթերթիկների հաշվարկն ավարտված չի եղել և քվեատուփի մեջ դեռևս քվեաթերթիկներ են եղել, երբ հանձնաժողովի նախագահը վերադարձել է, արագ-արագ վերցրել Արա Սիմոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների տրցակը և տեղավորել թղթե տոպրակում: Հանձնաժողովի մյուս անդամները և ընտրատեղամասում ներկսփ գտնվող վստահված անձինք, դիտորդները բողոքել են, որի հիման վրա հանձնաժողովի նախագահը թղթե պարկը բերել և դատարկել է քվեաթերթիկների հաշվարկման սեղանին: Պարկից դատարկված քվեաթերթիկներն ավելի շատ են եղել, քան այն քվեաթերթիկները, որոնք հանձնաժողովի նախագահը տեղավորել է պարկի մեջ:
Նշված փաստի կապակցությամբ որևէ արձանագրություն հանձնաժողովի կողմից չի կազմվել, տեղամասում ներկա գտվող դիտորդի և Ն.Փաշինյանի վստահված անձի կողմից կազմված արձանագրությունը հանձնաժողովի նախագահը չի ստորագրել:
2010թ. հունվարի 19-ին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն' թիվ 62200310 քրեական գործին կցելու և ընթացքը լուծելու համար:

Թիվ 10/18 ընտրական տեղամաս

7. «Ա1+» ինտերնետային կայքում ,Խախտումները ըստ շտաբիե վերտառությամբ զետեղված հրապարակումում նշվել է, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 70 հասցեում գտնվող թիվ 71 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/18   ընտրական տեղամասում Արաբկիրի թաղապետի տեղակալ Հակոբ Հակոբյանը մուտք է գործել ընտրատեղամաս և սպառնալով խոչընդոտել լրագրողների աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր նախապատրաստելու ընթացքում բացատրություններ են վերցվել Ա.Սիմոնյանի վստահված անձ Հակոբ Հակոբյանից և հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Գալոյանից:
Նյութերի նախապատրաստումը շարունակվոււմ է:

Թիվ 10/19 ընտրական տեղամաս

8. 2010թ. հունվարի 10-ին և 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին են ուղարկվել գրություններ այն մասին, որ համաձայն ,Ա1+ե ինտերնետային կայքում  «Խախտումները ըստ շտաբի» և «Գողացել են ցուցակները» վերտառությամբ հրապարակումների՝ Երևան քաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրական տեղամասում քվեարկությունը դադարեցվել է,  ընտրողների հիմնական ցուցակը գողացել են, բռնություններ են գործադրվել վստահված անձանց, դիտորդների լրագրողների նկատմամբ:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար: 

 Մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 15.01.10թ. հարուցվել է քրեական գործ՝   ՀՀ քրեական օրենսգրքի  149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով՝  թիվ 10/19 ընտրատեղամասում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ  ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Կատարվում է նախաքննություն:

9. 2010թ. հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակե հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի 2010թ. հունվարի 13-ի թիվ Ե/2010-005 հաղորդումը, համաձայն որի' թիվ 10/19 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների կողմից արհեստականորեն ստորագրություններ են լրացվել ընտրողների գրանցամատյանում: Երբ դիտորդներն ու Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Հակոբյանի վստահված անձինք նկատել դա, բողոքել են, հանձնաժողովի նախագահը և Արա Սիմոնյանի վստահված անձինք աղմուկ են բարձրացրել, հայհոյելով, քաշքշելով, հրելով ու ծեծելով դուրս են հանել բողոքող անձանց, այդ թվում նաև որոշ լրագրողների, դադարեցրել են ընտրության գործընթացը և ավելի քան 1 ժամով փակել ընտրատեղամասը: Այդ ընթացքում սեղանից անհայտացել են գրանցամատյանները, դրանք որոշ ժամանակ անց վերադարձվել են հանձնաժողովի նախագահի կողմից, որոնք նա հանել է իր ծոցից: Հետագայում քվեարկության եկած որոշ քաղաքացիներ բացահայտել են, որ իրենց և հարազատների անվան դիմաց արդեն ստորագրված է: Նմանատիպ մեկ դեպքի ժամանակ ընտրատեղամասում ներկա է եղել նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա.Բախչագուլյանը: Այնուհետև քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ պարզվել է, որ ընտրացուցակներում տարբեր քաղաքացիների անվան դիմաց առկա բազմաթիվ ստորագրություններ նույնն են: Քվեարկության գործընթացն ընտրատեղամասում դադարեցնելու հետևանքով քաղաքացիները զրկվել են քվեարկելու հնարավորությունից, իսկ հանձնաժողովի նախագահին ներկայացված բողոքները չեն քննարկվել:
2010թ. հունվարի 19-ին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն' թիվ 62200210 քրեական գործին կցելու և ընթացքը լուծելու համար:

Թիվ 10/20 ընտրական տեղամաս

10.,Ա1+ե ինտերնետային կայքում ,Նկարես կջարդեմե վերտառությամբ զետեղված հրապարակումում նշվել է, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 71 հասցեում գտնվող թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/20 ընտրական տեղամասում անհայտ անձը թույլ չի տվել նկարահանել իրեն մի քանի անձանց հետ կանգնած, որով խոչնդոտել է լրագրողների մասնագիտական գործունեությանը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր նախապատրաստելու ընթացքում բացատրություններ են վերցվել ՏԸՀ նախագահ Արշակ Վարդանյանից և նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանից:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Թիվ 10/24 ընտրական տեղամաս

11.,Ա1+ե ինտերնետային կայքում «Խոչընդոտում էին լրագրողները» վերտառությամբ հրապարակումում նշվել է, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 3Ա հասցեում գտնվող  «Ժուռնալիստների տանը» տեղակայված թիվ 10/24 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ Ստեփան Ադամյանը խոչընդոտել է լրագրող Մարինե Խառատյանի մասնագիտական գործունեությանը:
Բացի այդ, ընտրական հանձնաժողովի նախագահը չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ նրանք խոչընդոտել են քվեարկության ընթացքին և իրենց իրավունք են վերապահել տեղամասում դիտորդի ֆունկցիաներ կատարել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր նախապատրաստելու ընթացքում բացատրություն է վերցվել հանձնաժողովի նախագահ Ստեփան Ադամյանից:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

12. 2010թ. հունվարի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղ. Վլադիմիր Կարապետյանի 2009թ. դեկտեմբերի 28-ի հաղորդումը, համաձայն որի' 2009թ. դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Վարդանանց 5ա շենքի մոտ թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող անձինք բռնության են ենթարկվել մյուս թեկնածու Արա Սիմոնյանի կողմնակիցների կողմից:
2010թ. հունվարի 14-ին հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն' ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչական բաժնում քննվող թիվ 15152209 քրեական գործին կցելու և ընթացքը լուծելու համար:

13. 2010թ. հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանի 2010թ. հունվարի 11-ի հաղորդումը, համաձայն որի' 2010թ. հունվարի 10-ին թիվ 10/14, 10/15, 10/19, 10/20 ընտրատեղամասերում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի կողմնակիցներ Արմեն Սահակյանը և Վահան Նադարյանը խոչընդոտել են քվարկության բնականոն ընթացքը, միջամտել վստահված անձանց, դիտորդների և ԶԼՄ-ների աշխատանքներին:
2010թ. հունվարի 14-ին հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն' ընթացքը լուծելու համար:

14. 2010թ. հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղ. Ռ.Թորոսյանի 2010թ. հունվարի 9-ի թիվ 2100-1 հաղորդումը, համաձայն որի' ՀՀ ոստիկանությունը, խոչընդոտելով ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրողներին ծանուցագրեր չի ուղարկել ընտրության քվարկության օրվա, տեղի և ժամանակի մասին:
2010թ. հունվարի 14-ին դիմումատուին պարզաբանում է ուղարկվել այն մասին, որ արծարծված փաստարկները կրում են ընդհանրական բնույթ և հանցագործության մասին կոնկրետ տեղեկություններ չեն պարունակում:

15. 2010թ. հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ,Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնե հասարակական կազմակերպության նախագահ  Ռ.Թորոսյանի 2010թ. հունվարի 10-ի թիվ 2104 հաղորդումը, համաձայն որի' ԿԸՀ-ն, խոչընդոտելով դիտորդական առաքելության իրավունքների (լիազորությունների) իրականացմանը, նշված հասարակական կազմակերպության դիտորդներին սահմանված ժամկետում համապատասխան վկայականներ չի տրամադրել (փոստով առաքել է 30.12.09թ., ստացվել են 12.01.10թ.): Այդ կապակցությամբ 05.01.10թ. դիմում-բողոք են ներկայացրել ԿԸՀ, 07.01.10թ. ստացել վկայականների կրկնօրինակները:
2010թ. հունվարի 14-ին դիմումատուին պարզաբանում է ուղարկվել այն մասին, որ արծարծված փաստարկները հանցագործության մասին տեղեկություն չեն պարունակում և վերաբերում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները վիճարկելու հարցադրումներին, որոնք դուրս են դատախազության լիազորությունների շրջանակից:

16. 2010թ. հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղ. Ռ.Թորոսյանի 2010թ. հունվարի 10-ի թիվ 2105 հաղորդումը, համաձայն որի' ԿԸՀ-ն,  խոչընդոտելով իր ընտրական իրավունքի իրականացմանը, 28.12.09թ., 29.12.09թ. և 05.01.10թ. քարոզչական պաստառներ փակցնելու համար հատուկ տեղերի, ԿԸՀ-ի որոշ փաստաթղթերում «համայնք» հասկացության վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու մասին իր դիմումներին պատասխաններ չի ուղարկել, դիմում-բողոքները չի քննարկել:
2010թ. հունվարի 14-ին դիմումատուին պարզաբանում է ուղարկվել այն մասին, որ արծարծված փաստարկները հանցագործության մասին տեղեկություն չեն պարունակում և վերաբերում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը վիճարկելու հարցադրումներին, որոնք ենթակա են քննարկման դատական կարգով:

17. 2010թ. հունվարի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանի 2010թ. հունվարի 11-ի թիվ 34  հայտարարությունը, համաձայն որի 2010թ. հունվարի 10-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում թույլ են տրվել ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ:
2010թ. հունվարի 18-ին դիմումատուին պարզաբանում է ուղարկվել այն մասին, որ արծարծված փաստարկները կրում են ընդհանրական բնույթ և հանցագործության մասին կոնկրետ տեղեկություններ չեն պարունակում:

18. 2010թ. հունվարի 15-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թիվ 10/32 գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են թիվ 10/15 և 10/19 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010թ. հունվարի 14-ի թիվ 11-Ա, 12-Ա որոշումներն ու հիշյալ տեղամասերի վերաբերյալ դիմում բողոքների պատճենները, որոնք նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և քննության առարկա դարձվել թիվ 62200210 և 62200310 քրեական գործերի շրջանակում:

19. 2010թ. հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի 2010թ. հունվարի 13-ի թիվ Ե/2010-004 հաղորդումը, համաձայն որի' թիվ 10/14 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում որպես «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի դիտորդ գրանցված Արմեն Սահակյանը ֆիզիկական բռնության կիրառման սպառնալիքների զուգակցմամբ հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ է կատարել ,Ժամանակե օրաթերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հասցեին, իսկ թիվ 10/12 ընտրատեղամասում մոտեցել է դիտորդներին, վստահված անձանց սպառնացել, թե «վախենու՞մ ես քեզ վաղը չգտնենք», հետո մոտեցել է Դավիթ Հակոբյանի վստահված անձին, քաշքշել նրան, դուրս տարել քվեարկության սենյակից, դրսում սպառնացել, քաշքշել:
2010թ. հունվարի 19-ին հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն' ընթացքը լուծելու համար:

20. 2010թ. հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակե հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի 2010թ. հունվարի 13-ի թիվ Ե/2010-007 հաղորդումը, համաձայն որի' թիվ 10/18 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահը դիտորդին չի թույլատրել ծանոթանալ ընտրական հանձնաժողովի փաստաթղթերին' գործավարության մատյան, ընտրողների գրանցամատյան ընտրողների թվի, հատկացված քվեաթերթիկների վերաբերյալ: Այդ կապակցությամբ գրություն է ուղարկվել ՀՀ ԿԸՀ, սակայն դրանից հետո էլ դիտորդին և ԶԼՄ ներկայացուցիչներին չի տրամադրվել տեղեկատվություն:
Թիվ 10/19 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին հնարավորություն չի տվել տեղեկություն ստանալ քվեարկությանը մասնակցած անձանց թվի վերաբերյալ:
2010թ. հունվարի 19-ին հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն' ընթացքը լուծելու համար:

Այսպիսով' 2010թ. հունվարի 10-ին Երևան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում կայացած Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առնչվող միջադեպերի կապակցությամբ'

  •  քաղաքացիներից, կազմակերպություններից և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացվել է 13 հաղորդում ու ահազանգ,
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ ընթացք է տրվել ԶԼՄ-ների 7 հրապարակումների: 
     Դրանցից'
  • 3-ով հարուցվել է քրեական գործ,
  • 5-ով նյութերի նախապատրաստումը շարունակվում է,
  • 8-ը կցվել են արդեն իսկ հարուցված քրեական գործերին և նախապատրաստվող նյութերին,
  • 4-ով տրվել է գրավոր պարզաբանում:

  • ՀՀ դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը