Լրահոս

22.01.2010 09:33


Կոչ համայն Հայությանը

Որպեսզի ամեն այգաբացի աշխարհը մի քիչ ավելի անվտանգ ու մի քիչ ավելի ապահով լինի, մենք պետք է ապրենք ու կենսագործենք Հանուն Հայրենիքի:

«Ուխտ Արարատի»

Ինչպես համայն մարդկության իղձն է ապրել ազատ ու ինքնիշխան, խաղաղ ու անվտանգ, անկաշկանդ ու ստեղծագործ կյանքով՝ իրենց հայրենիքներում ու ազգային պետություններում, այնպես էլ ողջ հայության իղձն է Ամբողջական Հայաստանի վերականգնումը, որտեղ հայը կարող է ժառանգել ու պահպանել ազգային ինքնությունը, ապրել ու հարատևել ազատ, ինքնիշխան ստեղծագործական կյանքով: Ներկա  քաղաքական եվ  ազգային անհամախմբվածության շնորհիվ մեր կորուստները անդառնալի են, որպեսզի  կարողանանք  հասնել  դրան Հայ Ազգային Երիտասարդական  Բռունցքը, կոչ է անում  համայն  հայությանը'  Հայաստանի  Հանրապետության, Արցախի, Ջավախքի եվ  սփյուռքի  բոլոր երիտասարդական  ազգային կառույցներին միավորվել  միասնաբար աշխատելու  եվ  պայքարելու  Հայոց  նպատակներին հասնելու  համար:Ինչպես  մեծն Նժդեհն էր  հորդորում  «Այսօր  ինչ սերմանում ենք, վաղն ազգովին ենք  հնձելու□, եկեք  միասնաբար տեր կանգնենք մեր Հայոց ազգային իրավունքներին սերմանենք այն, ինչ ազգային գիտակցության աղբյուր է, այն ինչ  միասնաբար  վաղն ենք  հնձելու: Եկեք եվս մեկ անգամ  հիշենք  «Մեր ուժը, մեր միասնականության մեջ է»։  Հայ  Ազգային Երիտասարդական  Բռունցքին կարող են  միավորվել Ազգային երիտասարդական բոլոր  կառույցները, ովքեր իրենց Ես-ը ցածր են  դասում Ազգային շահից, կառույցը ղեկավարվում է  խորհրդի  կողմից, իսկ խորհրդի անդամները ձեվավորվում են Ազգային Երիտասարդական Բռունցքին  միացած յուրաքանչյուր կառույցի երկուական ներակայացուցիչներից։ «Այս ժողովրդին միասնաբար ենք  Ցեղելու»...

 Հայ Ազգային Երիտասարդական Բռունցք

Միավորված  կառույցները'

1.«Հայրենիք» հայրենատիրական  շարժում  (Երեվան)

2. «Հայրենատերեր» ազգային միություն  (Վանաձոր)

3. «Հայազն Երիտասարդների Միաբանություն» ՀԿ   (Երեվան)
4.
«Միացյալ Հայք» ազգայնական կազմակերպություն  (Երեվան)

Այս խորագրի վերջին նյութերը