Կարծիք

26.07.2017 12:02


Վլադիմիր Վիսոցկին իսկապես մտածողություն և աշխարհայացք փոխեց (տեսանյութ)

Վլադիմիր Վիսոցկին իսկապես մտածողություն և աշխարհայացք փոխեց (տեսանյութ)

1980 թվականի այս օրն ինձ իսկապես ցնցեց Վլադիմիր Վիսոցկու մահը: Այնքան լավ եմ հիշում այդ օրը: Մոսկովյան օլիմպիադայի մթնոլորտում մի ահռելի սարսուռ անցավ:
Խորհրդային իշխանությունների կողմից մերժված Վիսոցկին այդ հետո պետք է համարվեր ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան, որ խոր հետք է թողել ռուսական մշակույթում։
Վլադիմիր Վիսոցկին իսկապես մտածողություն եւ աշխարհայացք փոխեց եւ, հիրավի այլախոհի իր համարձակ դրսեւորումներով համակեց ու հրապուրեց խորհրդային երկրի բոլոր ժողովուրդների մտածող մարդկանց:
«Այլախոհի» կեղծ պատմուճան կրողներն ամենուր էին, բայց սովետից թռնելու նպատակով էին տվայտվում (նաև՝ այստեղ՝ Հայաստանում կային ու թռան):
Վիսոցկին մեռավ իր հայրենիքում՝ արցունք քամելով խորհրդային ժողովրդի աչքերից:
Վիսոցկին, ինչպես բոլոր մեծերը, երկար չէր կարող ապրել, որովհետև ՄԵԾԵՐԸ ողջ էությամբ տրվում են ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԻՆ, այրվում են ու...հեռանում...
Վիսոցկու երգերի մեկնաբանությունների ցանկը շատ հարուստ է. ես այս մեկնաբանությունն էլ եմ հավանում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը