Լրահոս

29.07.2017 13:30


Սեբաստիա փողոցի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Սեբաստիա փողոցի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 28-ին, ժամը 22:48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել` 23:46-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակի և երկու ննջասենյակների գույքը (70 քմ), ջերմահարվել է խոհանոցի գույքը (10 քմ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը