Լրահոս

02.08.2017 12:39


Սաստիկ շոգից ու փոշուց անգամ շրջակա լեռները չեն երևա. կգրանցվի 41 աստիճան տաքություն (տեսանյութ)

Սաստիկ շոգից ու փոշուց անգամ շրջակա լեռները չեն երևա. կգրանցվի 41 աստիճան տաքություն (տեսանյութ)

Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ուժեղ շոգ: Իրաքից դեպի հյուսիս է շարժվում ջերմային ցիկլոն:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ տաք օդային ցիկլոնը ավելի շատ կազդի Արարատյան դաշտի եւ Սյունիքի հովտային գոտիների վրա. «Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից ամեն օր մեկ աստիճանով կբարձրանա, պիկերը կգրանցվեն օգոստոսի 6-ին և 7-ին»: Այս մասին հայտնում է a1plus.am-ը։
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 36 աստիճանի: Տավուշի հովտային գոտիներում կգրանցվի 39 աստիճան, Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի և ցածրադիր վայրերում չի բացառվում, որ հասնի 42 աստիճանի: Սյունիքի հովիտներում, մասնավորապես՝ Մեղրիում, Ագարակում նույնպես կլինի 41 աստիճան:

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է՝ քանի որ օդային հոսանքը գալիս է արաբական անապատներից, ապա Հայաստանում կլինի չոր անապատային օդ. «Օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան, մեր շրջակայքում լեռները պրակտիկորեն չեն երեւա, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի՝ 7-9 տոկոս»:

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը խորհուրդ է տալիս մարդկանց ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. «Արեւի ուղիղ ճառագայթների տակ աշխատելը կարող է բերել արևահարության: Հորդորում ենք զգույշ լինել: Օգտագործել շատ հեղուկներ: Զանգվածային միջոցառումների ժամանակ խուսափեք արեւի տակ երկար մնալուց եւ ոչ մի դեպքում մի օգտագործեք ալկոհոլային խմիչք»:

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը