Լրահոս

02.08.2017 13:20


Կարեն Զուրաբյանը դարձել է արծաթե մեդալակիր

Կարեն Զուրաբյանը դարձել է արծաթե մեդալակիր

Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը 50 կգ. քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ: Նույն օրը ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ, 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը:

Մեր տղաներն առաջնությանը մասնակցում են հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ 2017 թվականի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Օգոստոսի 4-ից մրցագորգ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբիշները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը