Լրահոս

02.08.2017 13:37


Թալանել են ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանին (լուսանկար)

Թալանել են ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանին (լուսանկար)

Երեկ Վայոց Ձորի մարզում, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։ Ըստ shamshyan.com-ի, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում, որը պատկանում էր քաղաքացի Գեղամ Պետրոսյանին:

Aravot.amտեղեկություններով, Գեղամ Պետրոսյանը ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանն է, որը հանգստանալիս է եղել Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցում: Նախնական տվյալներով, մեքենան առեւանգել են հենց հյուրանոցի բակից: Պարզվում է, որ բացի մեքենայի թալանից, հանցագործը գողացել է նաեւ դեկանի ոսկե զարդերը հենց հյուրանոցի այն սենյակից, որտեղ գողության պահին դեկանն ու կինը քնած են եղել:

Այս խորագրի վերջին նյութերը