Աշխարհ

15.08.2017 12:06


Թուրքիայում սոցցանցերում արած գրառումների համար 1 շաբաթում 152 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում սոցցանցերում արած գրառումների համար 1 շաբաթում 152 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում 1 շաբաթվա ընթացքում սոցցանցերում արած գրառումների հետևանքով ձերբակալվել է 152 մարդ:

Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանության կողմից ուսումնասիրվել է սոցցանցերի 2703 օգտատիրոջ հաշիվ: Դրանցից 1264-ի ինքնությունը պարզվել է, որոնցից 152-ը ձերբակալվել է:

Թուրքիայի ՆԳՆ-ը դեռևս չի հայտնել, թե ձերբակալվածներից քանիսն են կալանավորվել:

Նշվում է, որ վերոնշյալ օգտատերերը ձերբակալվել են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու ու դրա մասին հայտարարելու», «ժողովրդին ատելության և վրեժխնդրության դրդելու», «բարձրագույն պետական պաշտոնյաներին վիրավորելու» «պետության ամբողջականությանը և հանրության անվտանգությանը սպառնալու» և «ատելություն սերմանող արտահայտություններ կիրառելու» համար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը