Լրահոս

23.12.2010 12:23


«Գալա»–ին էլ եթերազրկեցին

«Գալա»–ին էլ եթերազրկեցին

Քիչ առաջ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները հրապարակել են Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 19-25 մրցույթների՝ մարզային հեռուստաընկերություններին հաճախականություն տրամադրելու քվեարկության արդյունքները:

Թիվ 23 մրցույթին մասնակցում էին Գյումրիի երկու հեռուստաընկերությունները' «Գալան» և «Ցայգը»: Հանձնաժողովի անդամները 14 միավոր տվել են «Գալա»-ին, իսկ 42 միավոր' «Ցայգ»-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը