Լրահոս

21.08.2017 10:10


Խոշոր հրդեհ Ռուստամյան փողոցում

Խոշոր հրդեհ Ռուստամյան փողոցում

Օգոստոսի 20-ին, ժամը 21:19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուստամյան փողոցի թիվ 7, թիվ 9 և թիվ 9/1 տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:45-ին, մարվել՝ 22:08-ին։

Այրվել են թիվ 7 (100 քմ), թիվ 9 (150 քմ) և թիվ 9/1 (150 քմ) տան տանիքների փայտե կառուցատարրերը և թիվ 7 տան տանիքի տակ կուտակված (5 խմ) տախտակներ (2 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը