Կարծիք

08.09.2017 13:12


Համատարած գաղջի մեջ՝ ապագա Հայաստանի իդեալներ

Համատարած գաղջի մեջ՝ ապագա Հայաստանի իդեալներ

Ճիշտ է՝ ՖԲ-յան այս համատարած գաղջի մեջ ապագա Հայաստանի իդեալներ քննարկելը մի քիչ խնդրահարույց է, բայց մտքովս անցել է, գրեմ։

Երկրի կամ պետական կյանքում կարևոր ինչ-որ ոլորտի կառավարումը չափազանց անշնորհակալ ու մեծ պատասխանատվություն ենթադրող գործ է։ Կարծում եմ, մեր առաջ դրված խնդիրներից մեկը կարող է դառնալ այն, որ մշակենք ընենց կարգավորումներ, որոնք կարդալուց հետո գաղափարապես չմոտիվացված մարդը վախենա գլուխը նման ցավի տակ դնելուց։

Համապատասխան պաշտոնով «տուն պահելու» կամ հարստանալու միտված մարդու համար այն կդիտարկվի որպես կյանքի ու առողջության հետ անհամատեղելի զբաղմունք։ Այս դեպքում նման պաշտոնների կհավակնեն իդեալիստներ, որոնք կյանքի նպատակ կհամարեն երկիրը, աշխարհը դեպի լավը փոխելը, ինչը կմեղմացնի պատասխանատվության ծանրագույն բեռն ու գործի անշնորհակալ բնույթի ազդեցությունը։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը