Քաղաքական

23.09.2017 15:48


Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստն է շարունակվել

Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստն է շարունակվել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ժամը 11:00-ին, շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում հարցաքննվել էր «Իգլա»-ի խողովակն Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած Հրաչյա Մայիլյանը: Դատավորը նրան տեղեկացրել էր, որ կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, Մայիլյանն էլ օգտվել էր իր այդ իրավունքից՝ առաջարկելով որպես հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները։

Հատկանշական է, սակայն, որ նա պատասխանել էր մեղադրող կողմի մի քանի հարցի, իսկ Սամվել Բաբայանի և մյուս մեղադրյալների պաշտպանների հարցերին հրաժարվել էր պատասխանելուց։

Այս դատական նիստին էլ շարունակվել է գործով անցնող վկաների հարցաքննությունը։ Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը