Կարծիք

21.09.2017 09:06


Անկախությունն էլ եք կերել, եռագույնն էլ՝ հետը, վրայից էլ Սևանն եք խմել

Անկախությունն էլ եք կերել, եռագույնն էլ՝ հետը, վրայից էլ Սևանն եք խմել

Մտածում եմ՝ ինչո՞վ փակեմ ականջներս, որ չլսեմ տոնական ճառերն ու կենացները, որոնք մեր հարևանի բառապաշարով ասած, դուրս են թռչում երկիրը «շուշա-թրաշ» արած, պետբյուջեն սեփական սեյֆի հետ շփոթած, հայրենիքը մարդաթափ արած, տնտեսությունը գետնին տապալած, ընդերքը սանրած, մշակույթի, կրթության ու գիտության գլխին տապոռով հարվածած իշխանական, քաղաքական «էլիտայի» բերանից...
Որովայնային այդ ուղերձներից զզվում եմ, երբ, մանավանդ, դոշներին էլ Եռագույնի «զնաչոկ» եմ տեսնում:
Անկախությունն էլ եք կերել, եռագույնն էլ՝ հետը, վրայից էլ Սևանն եք խմել...
Տոն...Չէ մի չէ՛...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը