Լրահոս

23.09.2017 11:35


Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցի շենքի բակում գտնվող ավտոտնակում

Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցի շենքի բակում գտնվող ավտոտնակում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա1 թաղամասի թիվ 134 շենքի բակում ավտոտնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շերամի փողոցի թիվ 89 շենքի բակում գտնվող ավտոտնակում (սեփականատեր Խ. Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:51-ին, մարվել՝ 18:07-ին:

Ավտոտնակում այրվել են տնտեսական իրեր՝ 15 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը