Կարծիք

04.10.2017 07:54


Ամո՛թ է, ձեր շուրջը նայեք

Ամո՛թ է, ձեր շուրջը նայեք

Պատգամավորներ կան, որոնք լուրջ հավատացել են, որ իրենք իսկապես լուրջ դերակատարում ունեն, որ առանց իրենց երկիրն ու մենք կործանվելու ենք։

Բավական չի, որ տարիներ շարունակ զրո արդյունավետությամբ միայն վնաս են պատճառել ու բացառապես իրենց անձնական խնդիրներն են լուծել, հիմա էլ մի նոր ծախս են ավելացնում հարկատուներիս վրա, թե բա գիտեք՝ մենք Երևանում տուն պետք է վարձենք ու փողը էլի դուք պետք է տաք։ Ավելի քան վստահ եմ, որ նրանք Երևանում ապրելու տեղ ունեն և ոչ մեկը, բայց ղեկավարվում են «Շնից մազ պոկելու» սկզբունքով։

Ամո՛թ է, ձեր շուրջը նայեք, համատարած թշվառության ֆոնին ձեր բուրժուական «կայֆերին» նայեք։
Ընդհանրապես, մնացեք ձեր տներում, դրանով ավելի շատ կօգնեք՝ գոնե չվնասելով․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը