Աշխարհ

10.10.2017 21:11


Վրաստանում ձյուն է տեղալու

Վրաստանում ձյուն է տեղալու

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ, Վրաստանի ողջ տարածքում սպասվում է եղանակի վատթարացում։ Բարձր լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ կլինեն: Այս առիթով ավտոճանապարհների դեպարտամենտը վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անիվներով:

Հայտարարությունում ասվում է, որ բարձր լեռնային շրջաններում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկան, որն անհրաժեշտության դեպքում կզբաղվի ճանապարհների մաքրման աշխատանքներով:

«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ավտոճանապարհային դեպարտամենտը կոչ է անում երթևեկել ձմեռային անիվներով, հետևել ճանապարհներին սահմանված կարգին»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը