Աշխարհ

11.10.2017 11:08


Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի 50 զինծառայողից կազմված խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայություն իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Հերթական խմբի Աֆղանստան մեկնելուց օրեր անց կվերադառնա Աֆղանստանում ծառայող ադրբեջանցի խաղաղապահների մի մասը: Նախրոդ խումբը ռոտացիոն կարգով Աֆղանստան էր մեկնել 2017 թ. հուլիսի 4-ին:

Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի բանակի 94 զինծառայող, այդ թվում՝ 2 ռազմական բժիշկ, ինժեներական զորքերի 2 ծառայող:

Ավելացնենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը