Աշխարհ

16.10.2017 11:16


Ո՞ւր է անհետացել Արմեն Ջիգարխանյանը և ի՞նչ է կատարվում նրա հետ

Ո՞ւր է անհետացել Արմեն Ջիգարխանյանը և ի՞նչ է կատարվում նրա հետ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ռոմանովսկայան, դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ իր ամուսինն անհետացել է: Նաև ավելացրել է, որ հեռախոսային խոսակցության ժամանակ դերասանը սպառնացել է սպանել իրեն: Վիտալինա Ռոմանովսկայան պատմել է, որ դերասանի 82-ամյակը տոնելուց հետո վերջինն իր ընկերներ Հայրապետ Հովհաննիսյանի և Արթուր Սողոմոնյանի հետ դուրս է եկել տանից, և արդեն մի քանի օր է, ինչ նրա գտնվելու մասին որևէ տեղեկություն չունի:

Ավելի ուշ հայտնի է դարձել Ջիգարխանյանի գտնվելու վայրը․ նա Մոսկվայի կլինիկաներից մեկում է՝ ծանր վիճակում։ Դերասանը նաև կտրականապես հրաժարվում է շփվել իր երիտասարդ կնոջ հետ` պատճառաբանելով, որ Վիտալինան ուզում է իրեն սպանել: Ջիգարխանյանը դա պայմանավորում է նրանով, որ վերջին տարվա ընթացքում ինքն իր ողջ ունեցվածքը հանձնել է Վիտալինային՝ որպես հավատարիմ կնոջ, որին ինքը սիրել է: Բայց, ըստ Ջիգարխանյանի, Վիտալինան բացահայտել է իր իսկական դեմքը, և պարզվել է, որ ամեն ինչ ստանալուց հետո նա արդեն ուզում է ազատվել իրենից:

Արմեն Ջիգարխանյանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, հերքել է երկուսի խոսքերն էլ՝ ընդգծելով, որ Ջիգարխանյանը ծանր հիվանդ է, և ցանկացած մանր կենցաղային վեճ երկու ամուսինների միջև խիստ էմոցիոնալ է ընկալվում երկուսի կողմից էլ:

Մեկնաբանելով այս իրավիճակը՝ ռուս դերասանուհի Դանա Նազարովան էլ հայտարարել է, որ վերջին շրջանում «տարօրինակ իրադարձություններ» են տեղի են ունենում Արմեն Ջիգարխանյանի թատրոնում: Օրինակ, իրեն անօրինական կերպով հեռացրել են աշխատանքից, երբ երեխա է ունեցել, իսկ կադրերի բաժնում նրան պարզ ասել են, որ դա Վիտալինայի կարգադրությունն է, ով «ամբողջ թատրոնը իրենով է արել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը