Աշխարհ

24.10.2017 21:16


Ադրբեջանում կրճատվում է կրթաթոշակ ստացող ուսանողների տոկոսը

Ադրբեջանում կրճատվում է կրթաթոշակ ստացող ուսանողների տոկոսը

Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ ընթացիկ ուսումնական տարում Ադրբեջանի համալսարաններում 163,8 հազար ուսանող է սովորում, այնինչ 2000թ-ին նրանց թիվը հասնում էր 119,7 հազարի:

Սակայն, միաժամանակ, կրթաթոշակ ստացող ուսանողների տոկոսը կրճատվում է ամեն տարի: Այսօրվա դրությամբ պետական բուհերի առկա ուսուցման բաժինների սովորողների միայն 36,3% է կրթաթոշակ ստանում: 2000թ․ այդ ցուցանիշը կազմել է 45%: 2015թ․ կրթաթոշակ էր ստանում ուսանողների 37,3%-ը:

  • Ադրբեջանի համալսարաններում ուսանողական կրթաթոշակի չափը կախված է ակադեմիական ցուցանիշներից: Բակալավրի աստիճան ունեցող ուսանողների կրթաթոշակը, կախված հավաքած միավորների, տատանվում է ամսական 50-ից մինչև 95 մանաթ (25-47,5 եվրո):
  • Անվանական «նախագահական» կրթաթոշակը 120 մանաթ է (60 եվրո):

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը