Աշխարհ

24.10.2017 23:03


Թրամփի վրա ռուսական դրոշներ են նետել ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)

Թրամփի վրա ռուսական դրոշներ են նետել ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջերմ ընդունելության չի արժանացել Կոնգրեսում՝ հանրապետական սենատորների հետ հանդիպմանը շտապելիս։ РИА Новости-ն հայտնում է, որ միջանցքում լրագրողների շարքում գտնվող ներկաներից մեկը ռուսական դրոշներ է նետել Թրամփի վրա՝ վանկարկելով․ «Թրամփը դավաճանություն է», «Ինչո՞ւ եք խոսում հարկերից, երբ պետք է խոսեք դավաճանությունից»:

Ոստիկանները ձերբակալել են այդ տղամարդուն, ում անունը, ըստ որոշ տեղեկությունների, Ռայան Քլեյթոն է՝ «Ամերիկացիները գործում են» խմբից: Հուլիսին նա ռուսական դրոշներ էր նետել Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Կուշների ուղղությամբ ևս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը