Աշխարհ

25.10.2017 14:44


Սպանություն պատվերով․ Սարատովում ադրբեջանցի գործարարի սրտին են կրակել

Սպանություն պատվերով․ Սարատովում ադրբեջանցի գործարարի սրտին են կրակել

ՌԴ Սարատով քաղաքում սպանվել է «Վոզրոժդենիե ԿԴՄ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ջեյխուն Ջաֆարովը:

Այս մասին հայտնում է «Նովոստի Սարատովա»–ն։

Ջաֆարովը սպանվել է նախօրեին երեկոյան` իր տան մոտ սրտին ստացած հրազենային վիրավորումից։

Նախնական վարկածի համաձայն՝ սպանությունը եղել է պատվերով։ Մարդասպանը զոհին սպանել էր փողոցում՝ նրա տնից քիչ հեռու։

«Կոմսոմոլսկայա պրավդայի» փոխանցմամբ՝ բիզնեսմեն Ջեյխուն Ջաֆարովը լավ հայտնի էր Սարատովի շինարարական շրջանակներում։ Նա Սարատովում ամենահարգված ադրբեջանցի գործարարներից մեկն էր եւ ակտիվորեն օգնում էր ադրբեջանական համայնքին:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը