Աշխարհ

25.10.2017 18:14


ՄՅՈւ-ի լեգենդ. Ինչո՞ւ է պետք Օզիլը, երբ կա Մխիթարյանը

ՄՅՈւ-ի լեգենդ. Ինչո՞ւ է պետք Օզիլը, երբ կա Մխիթարյանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Միքայել Սիլվեստրը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալից» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերի հնարավորությունը:

«Եթե ֆուտբոլիստներին խմբերի եք բաժանում, ապա Օզիլին կընդգրկեի Մխիթարյանի և Մատայի հետ, ուստի արդեն ունես երկու այդպիսի խաղացող:

Տեխնիկա, դաշտը տեսնելու և փլեյմեյքերի որակներ: Ինչո՞ւ գնել մեկ ուրիշին: Պետք չէ կուտակել նմանատիպ ֆուտբոլիստների»,- Սիլվեստրի խոսքը մեջբերում է «beIN Sports»-ը:

Հիշեցնենք, որ «զինագործների» հետ Օզիլի պայմանագիրն ավարտվում է ամռանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը