Աշխարհ

26.10.2017 09:33


Մեսսին՝ Ռոնալդուին. Դու արժանի էիր լավագույնի կոչմանը

Մեսսին՝ Ռոնալդուին. Դու արժանի էիր լավագույնի կոչմանը

Հոկտեմբերի 23-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան մանրամասներ է ներկայացրել պորտուգալացի հարձակվողի և Լիոնել Մեսսի զրույցից, որը տեղի է ունեցել մրցանակաբաշխությունից հետո:

«Այս տարի դու լավագույնն էիր և ավելի արժանի էիր այս մրցանակին, քան ես: Շնորհավորում եմ»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է Ինդան:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը «սերուցքայինների» հետ նվաճել էր Իսպանիայի առաջնության տիտղոսը, Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի տիտղոսները:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը