Աշխարհ

27.10.2017 17:14


Միլիարդատերերի թվով Թուրքիան աշխարհում 12-րդն է․ որ երկիրն է առաջինը (ցանկ)

Միլիարդատերերի թվով Թուրքիան աշխարհում 12-րդն է․ որ երկիրն է առաջինը (ցանկ)

Շվեյցարիայի խոշորագույն UBS բանկը ներկայացրել է տվյալներ 2016թ․ աշխարհի միլիարդատերերի թվի վերաբերյալ: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ 2016թ. աշխարհում միլիարդատերերի թիվը ավելացել է 145 հոգով և կազմել է 1542:

Աղբյուրը նշում է, որ 2016թ. միլիարդատերերի ընդհանուր հարստությունը կազմել է 6 տրիլիոն դոլար: Ց
ուցակը գլխավորում է ԱՄՆ-ն:

Միլիարդատերերի թվով Թուրքիան զբաղեցրել է 12-րդ տեղը, որտեղ 2016թ. եղել է 29 միլիարդատեր:

Տեղեկացվում է, որ 2016 աշխարհի միլիարդատերերի ամեն երրորդը 70 տարեկանից անց է:

Այժմ առաջին անգամ է, որ Ասիայի երկրների միլիարդատերերի թիվը գերազանցում է ԱՄՆ-ի միլիարդատերերի թվին:

Ստրոև այն երկրների ցանկն է, որոնք ունեն ամենամեծ թվով դոլարային միլիարդատերեր:

1. ԱՄՆ - 563

2. Չինաստան - 318

3. Գերմանիա - 117

4. Հնդկաստան - 100

5. Ռուսաստան - 96

6. Հոնկ-Կոնգ - 69

7. Մեծ Բրիտանիա - 55

8. Իտալիա- 42

9. Ֆրանսիա - 39

10. Շվեյցարիա - 35

11. Ճապոնիա - 33

12. Թուրքիա - 29

13. Իսպանիա - 25

14. Սինգապուր – 21

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը