Աշխարհ

01.11.2017 09:58


«Վախկոտ» ահաբեկչություն Նյու Յորքում․ կրկին կան զոհեր (տեսանյութ)

«Վախկոտ» ահաբեկչություն Նյու Յորքում․ կրկին կան զոհեր (տեսանյութ)

Առնվազն 8 մարդ է զոհվել Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով․ ավելի քան 12-ը վիրավոր են։

Մանհեթենում բեռնատար ավտոմեքենան մտել է հեծանվորդների համար նախատեսված հատված և վրաերթի ենթարկել մարդկանց։ Դրանից հետո մեքենան մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ։ Այնուհետև, վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել է կրակել, ոստիկաններն էլ կրակել են նրա վրա և վիրավորել։ Կասկածյալը ձերբակալված է։ Ականատեսներից մեկը ABC Channel 7-ին պատմել է, որ մոտ տասը կրակոցի ձայն է լսել։

Նյու Յորքի քաղաքապետը տեղի ունեցածը վախկոտ ահաբեկչական ակտ է որակել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Twitter-ի միկրոբլոգում գրել է․ «Նյու Յորքում, կարծես, հիվանդ և անմեղսունակ մարդու ևս մեկ հարձակում է տեղի ունեցել։ Իրավապահները ուշադիր հետևում են։ Ո՛չ ԱՄՆ-ում»։

Reuters-ի տեղեկություներով՝ հարձակվողը 29 տարեկան է։ Նա զինված է եղել փեյթբոլի զենքով և օդամղիչ ատրճանակով։

ABCNews-ն էլ հայտնում է, որ նրա անունը Սայֆուլլո Սաիփով է՝ Ֆլորիդայի նահանգի Թամփա քաղաքից, ծնունդով՝ Ուզբեկստանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը