Աշխարհ

01.11.2017 19:20


Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն․ Պուտին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն․ Պուտին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն: Այսօր այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ զարգացնելով «լավ բարեկամի, հարևանի ու մերձավոր գործընկերոջ հարաբերություններ»:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Իրան են ժամանել եռակողմ բանակցությունների համար, որի օրակարգում են տարածաշրջանային հարցեր ու էներգետիկ ծրագրեր: Ավելի վաղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահն Իրանի իր պաշտոնակցի՝ Հասան Ռոհանիի հետ քննարկել էր ղարաբաղյան խնդիրն ու երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը