Աշխարհ

06.11.2017 08:46


Կրակոցներ Թեքսասի եկեղեցում. կա 27 զոհ, այդ թվում՝ երեխաներ և հղի կին (տեսանյութ)

Կրակոցներ Թեքսասի եկեղեցում. կա 27 զոհ, այդ թվում՝ երեխաներ և հղի կին (տեսանյութ)

ԱՄՆ Թեքսաս նահանգում անհայտ անձը կրակոցներ է արձակել Սան-Անտոնիո քաղաքից քիչ հեռու գտնվող եկեղեցում․ առնվազն 27 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը` վիրավորվել։ Զոհերի թվում են նաև երեխաներ և հղի կին։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11.30-ին․ այն ժամանակ, երբ եկեղեցում կիրակնօրյա ժամերգություն էր ընթանում:

Հանցագործը սպանվել է դեպքի վայր հասած ոստիկանների կողմից:

Ավելի ուշ պարզվել է, որ նա Թեքսաս նահանգի 26-ամյա բնակիչ Դեվին Քելլին էր:

Իշխանությունները պնդում են, որ վերջինն ահաբեկչական խմբավորումների հետ կապված չի եղել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածն անվանել է սատանայական արարք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը