Աշխարհ

06.11.2017 14:31


Թրամփն ու Ճապոնիայի վարչապետը գոլֆ են խաղացել (տեսանյութ)

Թրամփն ու Ճապոնիայի վարչապետը գոլֆ են խաղացել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ այցելել է Ճապոնիա: Корреспондент-ը հայտնում է, որ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն միասին գոլֆ են խաղացել, որի տեսանյութը ԱՄՆ նախագահը հրապարակել է թվիթերյան իր էջում:

«Գոլֆ եմ խաղում երկու հիանալի մարդկանց հետ՝ վարչապետ Աբեի և Հիդեկի Մացույամայի (գոլֆի վարպետ) հետ»,-տեսանյութը մեկնաբանել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Տոկիոյում հազարավոր մարդիկ էին դուրս եկել ցույցի, ովքեր հանդես էին գալիս ԱՄՆ նախագահի՝ Ճապոնիա այցի դեմ։

Ցուցարարները նաև խաղարկել էին Դոնալդ Թրամփի և Սինձո Աբեի ձերբակալման տեսարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը