Աշխարհ

07.11.2017 16:41


Ադրբեջանը գենդերային ճեղքվածքի ցուցիչով երկրների վարկանիշում 98-րդ տեղն է զբաղեցնում

Ադրբեջանը գենդերային ճեղքվածքի ցուցիչով երկրների վարկանիշում 98-րդ տեղն է զբաղեցնում

Համաշխարհային տնտեսական ֆորումը հերթական ամենամյա հետազոտությունն է անցկացրել և երկրների վարկանիշ է կազմել, ըստ գենդերային ճեղքվածության ցուցիչի, գնահատելու համար, թե արդյոք այդ երկրներում հաջողվում է ապահովել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները: Ադրբեջանը 98-րդ տեղում է՝ մի փոքր զիջելով Հայաստանին (97-րդ տեղ) և Վրաստանին (94-րդ տեղ):

Վարկանիշը կազմվել է 144 երկրներում 4 ուղղությամբ անցկացրած հետազոտության արդյունքում՝ առողջապահություն, կրթություն, տնտեսական հնարավորություններ և քաղաքական գործունեություն: Առանձին յուրաքանչյուր ուղղությամբ վարկանիշային աղյուսակներ կան, և կա մեկ ընդհանուր վարկանիշ, որտեղ 4 ոլորտների բոլոր ցուցանիշները միավորված են յուրաքանչյուր երկրի համար:

Գնահատվել են համահասանելի այնպիսի տվյալներն, ինչպես աշխատող կանանց և տղամարդկանց թիվը, նույն աշխատանքի համար կանանց և տղամարդկանց ստացած աշխատավարձերը, քանի աղջիկ է սովորում դպրոցներում և ինստիտուտներում նրանց ընդհանուր թվի համեմատ, մեկ տարում ծնված աղջիկների և տղաների թիվն ու այլ ցուցանիշներ:

Պարզվել է, որ ամենալավ իրավիճակը տնտեսական հնարավորւթյունների և կրթության հասանելիության ոլորտում է՝ 45-րդ և 91-րդ տեղը 144 երկրների շարքում: Քաղաքական մասնակցության իրավիճակն ավելի վատն է՝ 131-րդ տեղը, ամենավատն առողջապահության հասանելիության ցուցանիշներն են՝ 142-րդ տեղը 144-ից, երկիրն առաջ է անցել միայն Հայաստանից և Չինաստանից:

Ընդհանուր առմամբ աշխարհում սեռերի հավասարության պահպանման վարկանիշը նվազել է 68,3%-ից մինչև 68%: Այս ցուցանիշն իջել է ցուցիչի չափման ողջ պատմության ընթացքում առաջին անգամ: Փորձագետները կարծում են, որ կանանց և տղամարդկանց միջև լիովին իրավահավասարության հասնելու համար մոտ 100 տարի պետք կլինի:

Ադրբեջանի Սահմանադրությունում գրանցված է, որ կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ և ազատություններ ունեն:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը