Աշխարհ

15.11.2017 12:10


Լեհ երկրպագուն դաժան ծեծի արդյունքում մահացել է (տեսանյութ)

Լեհ երկրպագուն դաժան ծեծի արդյունքում մահացել է (տեսանյութ)

Լեհական «Գրուդնիկ» ակումբի երկրպագուն մրցակցի մի խումբ երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է Liveleak.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով, դիմակավորված անձինք փողոցում հարձակվել են 26-ամյա տղամարդու վրա և ծեծել են նրան: Փողոցը հսկող տեսախցիկներից մեկն արձանագրել է դաժան պահը:

Երկրպագուն տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Լեհական մամուլը գրում է, որ նրան ծեծել են «Ռուխ» ակումբի երկրպագուները: «Ռուխ»-ը «Գրուդնիկ»-ի սկզբունքային մրցակիցներից մեկն է:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը