Լրահոս

17.11.2017 16:03


Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Nissan Teana-ն ու BMW X5-ը. կան վիրավորներ

Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Nissan Teana-ն ու BMW X5-ը. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Ներսես Ղազարյանի վարած Nissan Teana մակնիշի 96 AM 009 համարանիշի և Արմավիրի մարզի Խորունկ գյուղի բնակիչ Աշոտ Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 03 XX 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը